ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը»

«Հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը»
09.11.2015 | 21:21

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ՝ «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:


-Տարածաշրջան Ձեր վերջին այցելության ժամանակ ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ցանկություն են հայտնել: Արդեն հստա՞կ է` ե՞րբ և որտե՞ղ կհանդիպեն նախագահները և ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
-Համանախագահների` տարածաշրջան վերջին այցի ընթացքում նախագահները խոստացան հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը: Մենք նրանց կոչ կանենք օգտագործել հնարավորությունը` նվազեցնելու լարվածությունը, վերջ դնելու բռնությանը և խուսափելու զոհերից, այդ թվում`անմեղ քաղաքացիների շրջանում:
-Շատ հաճախ փորձագետներն ու քաղաքագետները, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, կարծիք են հայտնում, որ վերջին շրջանում իրավիճակը կարելի է բնութագրել«բանակցություններ հանուն բանակցությունների»: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
-Դիվանագիտությունն այլընտրանք չունի: Առանց համանախագահների ակտիվ միջնորդության և բանակցություններում կողմերի մասնակցության, ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վտանգը մեծանում է: Անցյալ հոկտեմբերին կողմերը խոստացան ակտիվացնել երկխոսությունը և հուսանք, որ առաջիկա հանդիպումը նրանց հաղորդակցման համար նոր խթան կհանդիսանա:
-Որո՞նք են այն խնդիրները, որ խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու համաձայնագրի ստորագրմանը:
-Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով կարգավորումը տևական ժամանակ հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում: Համանախագահները կշարունակեն հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն նախագահները:
-Չե՞ք կարծում, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների և համանախագահների ուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկն է:
-Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ